Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է տեղափոխվել
«Բարսելոնա»: Իսպանական մամուլը հայտնում է, որ կատալոնական ակումբը Ժիրուին վարձակալելու հնարավորությունը դիտարկում է առանց գնելու պարտավորության։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հարձակվող է փնտրում Լուիս Սուարեսի վնասվածքի պատճառով: ուրուգվայցին վիրահատվել է և բաց կթողնի 4 ամիս:
Միևնույն ժամանակ, Օլիվյե Ժիրուն հույս ունի հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել ակումբ, որտեղ նա ավելի շատ խաղային պրակտիկա կստանա: Ժիրուին հարկավոր է ավելի շատ ժամանակ խաղադաշտում, քանի որ նա հույս ունի Ֆրանսիայի հավաքականի հետ մեկնել Եվրոպայի առաջնության։
Facebook Comments