Ա Սերիայի 21-րդ տուրի շրջանակներում «Միլանը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրեշիային»(0-1):

Բավականին լարված և թեժ հանդիպում ստացվեց: «Բրեշիան» «Միլանին» արժանի դիմադրություն ցույց տվեց մինչև Անտե Ռեբիչի խաղադաշտ դուրս գալը: Իբրայի փոխանցումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, որից ամենալավը կարողացավ օգտվել «Միլանի» նոր հերոսը` Անտե Ռեբիչը գրավելով մրցակցի դարպասը: Փաստացի Ռեբիչի գոլը միակն էր և հաղթականը: Այս գոլ կարևոր երեք միավոր պարգևեց «Ռոսսոներիներին»:

Անհավատալի է, բայց «Միլանը» արդեն 4խաղ անպարտելի է Սերիա Ա-ում, իսկ «Բրեշիան» իր հերթական պարտությունն է կրում:

Այս հանդիպումից հետո «Միլանը» վաստակում է 31միավոր և վերադառնում է լավագույն 6-նյակ, իսկ «Բրեշիան» շարունակում է մնալ վտանգավոր գոտում:

Facebook Comments