Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ԱՊԼ-ում կարիերան շարունակելու տարբերակ ունի, հաղորդում է «Calciomercarto»-ն:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը, ում գործող պայմանագիրն
«Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2022-ի կեսը, ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»։

Հիշեցնենք, որ Իսկոն հանդես է գալիս 2013թ-ից Մադրիդյան ակումբում, սակայն մինչև հիմա չի դարձել թիմի հիմնական կազմի կայուն խաղացող:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 11 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում՝ աչքի ընկնելով մեկ արդյունավետ փոխանցումով:

Facebook Comments