«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներն իրենց անպարտելի չեն զգում, չնայած Անգլիայի Պրեմիեր լիգայում երկարատև հաղթանակին:

«Չի կարելի մտածել, որ դու անպարտելի ես։ Մենք դա չենք զգում։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ: «Վուլվերհեմպտոնի»
հետ վերջին խաղում եղել են պահեր, որոնք կարող էին խաղալ մեր դեմ։ Մրցակիցը երկրորդ գոլը խփելու հնարավորություն ուներ։

«Լիվերպուլը» փորձում է շարունակել առաջադիմել։ Այժմ գործերը լավ են ընթանում, բոլորն իրենց հիանալի են զգում», – հոլանդացու խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Այս պահին երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» «Լիվերպուլը» առաջ է 16 միավորով:

Facebook Comments