Այսօր «Գազպրոմ Արմենիայի» ֆուտզալի մարզադահլիճում հանդիպեցին Լրագրողների և Ազգային ժողովի ֆուտբոլային թիմերը։

Լրագրողները խաղի հենց սկզբից կարողացան վերցնել խաղի թելն իրենց ձեռքը և առաջին խաղակեսի ավարտին առջևում էին՝ 10։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում Ազգային Ժողովի թիմը կարողացավ ավելի հաջող հանդես գալ։ Արդյունքում խաղն ավարտվեց 19։4 հաշվով՝ հաղթեց «Լրագրողների հավաքականը»։

նկարը․ Սպուտնիկ Արմենիայի։

Facebook Comments