«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղադրել է «Ինտերին» Քրիստիան շուրջ ստեղծված իրավիճակի համար:

Ըստ վերջին տեղեկատվության` «Ինտերը» կներկայացնի էրիկսենին երկուշաբթի օրը: Շաբաթ օրը դանիացին չի ընդգրկվել «Տոտենհեմի» հայտացուցակում «Սաուտհեմպտոնի» հետ գավաթային խաղում:

«Ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել։ Պարզապես ուզում եմ ասել, որ նման իրավիճակ չպետք է առաջանա այս պահին և «Տոտենհեմը» չէ, որ մեղավոր է, որ հայտնվել ենք այս իրավիճակում:

Կարող եմ միայն ասել, որ Էրիկսենն իրեն շատ պրոֆեսիոնալ էր պահում իմ և թիմի հանդեպ։ Լավ չէ նման իրավիճակում հայտնվել, սակայն «Տոտենհեմը» վերջինն է, ով է դրանում մեղավոր է», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն ։

Facebook Comments