Այսօր ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը` Ժոզե Մոուրինյոն նշում է իր ծնունդը: «Պորտույից» մինչև Անգլիա և Իտալիա: «Պարոն յուրահատուկը» գրավեց ամբողջ աշխարհը ծնկի բերելով ահեղ «Բարսելոնային» և «Բավարիային»: Շոկի ենթարկեց ամբողջ անգլիան:
Չեմպիոնը թեև հիմա կարիերայում մի փոքր հետընթաց է ապրում, բայց նվաճել է ամենակարևոր տիտղոսը` երկրպագուների սերը:
Առանձնացրել ենք հզոր մարզիչի լավագույն խոսքերը:
«Խնդրում եմ՝ ինձ մի՛ համարեք ինքնահավան, բայց ես Եվրոպայի չեմպիոն եմ և ես յուրահատուկ եմ»:
«Իմ ուղղությամբ նետված բոլոր քարերից կարելի է հուշարձան կանգնեցնել»:
«Երբ ուզում եմ խելացի մարդու լսել, սկսում եմ խոսել»:
«Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ, սակայն չեմ կարծում, թե ինձնից լավը կա»:
«Երկրպագուները պարզապես հիանալի տեսք ունեին, երբ գոռում էին․
-Մոուրինյո´, գնա գրողի ծոցը…»։
«Կան այնպիսինները, ովքեր հաղթանակները տոնում են: Ես դրա համար ժամանակ չունեմ, ես աշխատում եմ»:
«Կյանքում ինձ համար ամենակարևորը սերն է: Պետք է սիրել ընտանիքդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ շփվում ես: Եթե դու չես սիրում կնոջդ, պետք է բաժանվես: Եթե չես սիրում երեխաներիդ, ուրեմն դու մարդ չես, ավելի լավ է ինքնասպան լինես: Եվ երբ չես սիրում աշխատանքդ, պետք է փոխես այն»:
«Իմ կարծիքով, ես խնդիր ունեմ. այն պահից, երբ սկսեցի աշխատել, ավելի լավն եմ դառնում: Ես շատ ոլորտներում եմ առաջադիմում. խաղը հասկանալու, հանդիպումների նախապատրաստության, մարզումային պրոցեսների, մեթոդոլոգիայի: Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Բայց մի բան կա, որը չեմ կարող փոխել, երբ շփվում եմ մամուլի հետ՝ երբեք կեղծավորություն չեմ անում»։
«Չկան հաղթողներ, կան միայն փրկվածներ»։
«Ինձ քննադատում են, նույնիսկ երբ անկեղծ եմ լինում: Սակայն դա կարևոր չէ, ինձ դուր է գալիս լինել հաղթող մարզիչ»:
«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ՝ իմ առավելություններով և թերություններով»:
«Եթե մարդիկ սիրում են ձեզ դուք լավն եք,եթե ատում են ձեզ դուք լավագույնն եք»
Ժոզեն շարունակում է պատմություն կերտել, հուսով ենք դեռ կտեսնենք նախկին հաղթող և հզոր մարտավարական հնարքներով Ժոզեին:
Մաղթում ենք Ժոզեին հաջողություններ հետագա կարիերայում: