«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն կարծիք է հայտնել այն մասին, որ թիմի հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը կարող է կարիերան շարունակել կատալոնական
«Բարսելոնայում»:

«Ոչինչ չգիտեմ դրա մասին, սակայն մենք կարող ենք քննարկել նման տրանսֆերը, եթե մեզ առաջարկեն 200 մլն եվրո, 80 միլիոնը շատ քիչ է», – մարզիչի խոսքը մեջբերում է «France Football»-ը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման։ Հարձակվողը խփել է 14 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում

Facebook Comments