Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի հասցնի լիովին ապաքինվել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության դերբիում, որը տեղի կունենա փետրվարի 1-ին:

Ինչպես հաղորդում է «AS»-ը, անցած շաբաթ Ազարը վերսկսել է գնդակով աշխատանքը, սակայն «Ռեալի» բժշկական շտաբը շատ զգուշորեն կմոտենա բելգիացու վերադարձին:

Նշվում է, որ «Ռեալի» բժիշկները գործընթացը կկազմակերպեն այնպես, որ Ազարն առավելագույնս պատրաստ լինի խաղադաշտ վերադառնալ փետրվարի 26-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի խաղին:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին և մինչ օրս խաղադաշտ չի վերադարձել:

Facebook Comments