Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր հեռանալը ակումբից:

«Ցանկանում եմ, որ Օբամեյանգը մնա մեզ հետ, դա 100 տոկոս է։ Ես շատ գոհ եմ նրա խաղից», – իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Ավելի վաղ Օբամեյանգը հայտարարել էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին։ Իսպանական գրանդը Պյեր-Էմերիկին դիտարկում է որպես վնասվածք ստացած Լուիս Սուարեսին փոխարինող։

Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է ԱՊԼ 22 հանդիպման դարձել 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments