Իսպանական «Լա Լիգայի» ղեկավարությունը դիմել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, որպեսզի իսպանական գրանդների միջև առաջին հանդիպումը, որը նախատեսված էր անց կացնել հեկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» մարզադաշտում տեղափոխվի Մադրիդ և կայանա «Ռեալի» հարկի տակ, Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով։
Կա նաև տեղեկատվություն, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մերժել է տվյալ առաջարկը։
Այս պարագայում «Լա Լիգայի» ղեկավարությանը մնում է երեք տարբերակ.
- Անց կացնել «Էլ Կլասիկոն» փորձելով խուսափել տհաճ միջադեպներից խաղի ընթացքում
- Փոխել «Էլ Կլասիկոյի» անցկացման ամսաթիվը տեղափոխելով այն անորոշ ժամանակով
- Խաղն անց կացնել «Կամպ Նոու» մարզադաշտում առանց հանդիսկանների կամ այլ՝ երրորդ կողմի մարզադաշտում
Դեռևս պարզ չի թե ինչ վերջնական որոշում կկայացնի «Լա Լիգայի» ղեկավարությունը։
Facebook Comments