Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի
«Բավարիայում», ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ իսպանական գրանդ, հաղորդում է «Catalunya Radio»-ն:

Աղբյուրի համաձայն` գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, ուստի «Բարսելոնան» ցանկանում է հնարավորինս շուտ վերադարձնել նրան:

Հիշեցնենք, որ Կոուտինյոյի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
նախատեսված է մինչև 2023 թվականը:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Ֆիլիպեն մասնակցել է 17 հանդիպման՝ աչքի ընկնելով 6 գոլով և 6 արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments