«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վեստ Հեմմի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում 2:0 հաշվով հաղթանակը:

«Գոհ եմ միայն երեք միավորից։ Մենք կարող էինք ավելի լավ խաղալ։ Իմ տղաները հանդես են գալիս աներևակայելի ամբողջ մրցաշրջանում, Իսկ այս հանդիպումը նորմալ էր։ Այո, Երկրպագուները երգում են «Լիվերպուլի» չեմպիոնության մասին: Նրանք կարող են երգել ինչ ուզում են, դա ոչինչ չի նշանակում: Դեռ չենք զգում, որ արդեն չեմպիոն ենք դարձել», – գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը։

Ավարտված 24 տուրից հետո «Լիվերպուլը» հավաքել է 70 միավոր և առաջին տեղում Է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: Մոտակա հետապնդողից տարանջատումը 19 միավոր է:

Facebook Comments