Այն բանից հետո երբ այսօր (հոկտեմբերի 16) Երևանում հայտարարվեց Եվրոպական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ «Ryanair»-ի հայկական շուկա մուտք գործելու և 2020 թ․ հունվարից մի քանի նոր ուղղություններով թռիչքներ իրականցնելու մասին (Հռոմ, Միլան, Բեռլին՝ Երևանից։ Մեմմինգեն՝ Գյումրիից) Երևանի «Փյունիկի» թվիթթերյան էջը հետաքրքիր գրառում կատարեց կոչ անելով «Ռոմային» այդ կապակցությամբ ընկերական հանդիպում անց կացնել Հենրիխ Մխիթարյանի առաջին և ներկայիս ակումբների միջև։

Փյունիկի առաջարկին դեռևս պատասխան չի ստացվել։

Նշենք նաև որ Հռոմիական ակումբի տիտղոսային հովանավոր է հանդիսանում «Qatar Airways» ավիաընկերությունը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here