«Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը մտադիր է ներկայացնել երկու ֆուտբոլիստների: Խոսքը «Ուիգանի» 22-ամյա պաշտպան Էնտոնի Ռոբինսոնի և «Անդերլեխտի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքս Սալեմակերսի մասին է, հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Երկու ֆուտբոլիստների և նրանց ակումբների հետ արդեն սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսօր ` հունվարի 31-ին, ֆուտբոլիստները կժամանեն Իտալիա և կանցնեն բուժզննում, որից հետո պայմանագրեր կկնքեն «Միլանի» հետ:

Նշվում է, որ ֆուտբոլիստները վարձավճարով կտեղափոխվեն «Միլան»: «Ուիգանը» Ռոբինսոնի համար կստանա 7 միլիոն եվրո, իսկ «Անդերլեխտը» Սալեմակերսի համար՝ 8 միլիոն եվրո:

Facebook Comments