«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել «Սաուտենդ Յունայթեդի» դարպասապահ` Նատան Բիշոպի հետ:

«Սաուտենդ Յունայթեդի» հանդես է գալիս անգլիական առաջին լիգայում՝ երկրի 3-րդ դիվիզիոնում։

Անգլիայի երիտասարդական հավաքականի դարպասապահը «Սաուտենդում» հանդես է եկել 2017 թվականից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ բաց թողնելով 27 գոլ:

Facebook Comments