Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է այն մասին, որ թիմը ոչ մի շանս չուներ պահել Քրիստիան էրիկսենին ակումբում:

«Մենք վաղուց ենք իմացել այդ մասին, բայց չենք հայտնել Քրիստիանի հետ պայմանավորվածության պատճառով։ Իմ ժամանելու առաջին իսկ օրը նա ինձ ասաց, որ չի երկարաձգելու պայմանագիրը:

Մենք պարոն Լևիի հետ փորձեցինք անել ամեն ինչ, այս իրավիճակը հաղթահարելու համար: Ես պետք է օգտագործեի մեծ մոտիվացիա չունեցող ֆուտբոլիստի, բայց պրոֆեսիոնալի, որը հարգում է ակումբը», մարզիչի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»:

Facebook Comments