ԱՊԼ 25-րդ տուրում «Լեսթերը» «Կինգ Պաուեր» մարզադաշտում ընդունեց «Չելսիին»: Թիմերը մեկական միավոր վաստակեցին(2-2):

Առաջին խաղակեսում «Չելսին» մեծ ճնշում էր գործադրել և կարող էր հաշիվը բացել, բայց պահերը չէր կարողանում օգտագործել: Երկրորդ խաղակեսի սկզբում Անտոնիո Ռուդիգերը գլխի հարվածով հաշիվը բացեց: Երկար չանցած Բարնսը անդրադարձի օգնությամբ հաշիվը հավասարեցրեց, իսկ քիչ անց Կաբալյերոյի կոպիտ սխալից հետո Չիլվելը կրկնապատկեց տան տերերի առավելությունը:

Չնայած դրան Ռուդիգերը նորից կարողացավ գոլ խփել` ձևակերպելով վերջնահաշիվը(2-2): Իսկ վերջնամասում Բարնսը շատ լավ պահ կորցրեց:

Կարծում եմ սա արդար հաշիվ էր երկու թիմերի համար: Երկուսն էլ պայքարեցին մինչև վերջ և արժանիորեն վաստակեցին մեկանան միավոր:

Այս հանդիպումից հետո թիմերը վաստակեցին մեկական միավորներ և շարունակում են մնալ 3-4հորիզոնականներում:

Facebook Comments