«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի ֆուտբոլիստ` Մոհամեդ Սալահի հնարավոր հեռանալու մասին լուրերը:

«Ի՞նչ է ձեզ հայտնի, նա սով չի զգում «Լիվերպուլում»: Ինձ թվում է՝ Սալահն արդեն ամեն ինչ իր համար որոշել է։ Ես այդ մասին չեմ մտածել, քանի դեռ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ինձ այդ մասին չեն հարցրել։ Դեռ ոչինչ չեմ լսել և հիմա չեմ հարցնում ֆուտբոլիստներին, թե ինչ են մտածում հաջորդ մրցաշրջանի մասին։ Կարծում եմ ՝ Մոհամեդը կմնա մեզ հետ», — Գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

27-ամյա եգիպտացին «մերսիսայդցիների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 21հանդիպման՝ աչքի ընկնելով 12 գոլով և 6 գոլային փոխանցումներով:

Facebook Comments