Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Նեյմարի՝ իսպանական ակումբ վերադառնալու հնարավորության մասին:

«Նեյմարը ցանկանում է վերադառնալ, դա լավ է։ Ինձ դուր է գալիս աշխատել լավ խաղացողների հետ: Չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ամեն օր հետևել նրան»,- մարզչի խոսքը մեջբերում է «AS»-ը:

27-ամյա բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին, ինչից հետո միացել է «ՊՍԺ»-ին` 222 միլիոն եվրոյի դիմաց:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 13 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Facebook Comments