Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի
«Ատլետիկոյի» հետ հանդիպման մասին:

«Ես շատ գոհ եմ արդյունքից, բայց առաջին խաղակեսը մեզ չհաջողվեց, և դա իմ մեղքն է։ Ես շատ չեմ սիրում փոփոխություններ մտցնել խաղի ծրագրում ընդմիջմանը, բայց այս իրավիճակում այլ ելք չկար։ Արդյունքում երկրորդ խաղակեսում մենք ամբողջությամբ հաղթեցինք մրցակցին:

«Ատլետիկոն» խաղում էր պաշտպանությունից, բայց դա նրա ոճն է։ Թիմը լավ է պաշտպանվում, խաղում է շատ ինտենսիվ և ագրեսիվ։ Մայրաքաղաքի դերբիում մեզ միշտ էլ դժվար է, բայց մենք արժանի էինք հաղթանակի։ Հիմա պետք է առաջ շարժվել, չէ որ մենք մեծ պլաններ ունենք», ասել է Զիդանը:

«Մադրիդյան» դերբիից հետո «Ռեալը» 6 միավորով առաջ է «Բարսելոնայից», իսկ
«Ատլետիկոն» մնացել է 5-րդ տեղում, սակայն կարող է նահանջել 7-րդ տեղ:

Facebook Comments