Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պահանջել է ակումբի ղեկավարությանը բյուջե հատկացնել նոր դարպասապահ ձեռք բերելու համար, քանի որ նրան չի գոհացնում Կեպա Արիսաբալագայի ելույթները:

Ըստ որոշակի տեղեկության` Լեմպարդը հրաժարվել է հիմնական կազմում դուրս բերել Կեպային, ինչի մասին մարզիչը հայտարարել է թիմի ղեկավարությանը:

Սակայն հաշվի առնելով տրանսֆերային պատուհանի փակվելու գործոնը՝ Լեմպարդին կարող են պարտավորեցնել Կեպային մեկնարկային կազմում դնել մինչև մրցաշրջանի ավարտը։

Թե ինչն է դարձել Լեմպարդի և Կեպայի միջև կոնֆլիկտի իրական պատճառը, այս պահին հայտնի չէ:

Ընթացիկ մրցաշրջանում Կեպա Արիսաբալագան «Չելսիում» անցկացրած 25 հանդիպումներից 24-ում բաց է թողել` 30 գոլ:
«Լեսթերի» դեմ ազնվականների վերջին խաղում (2:2) «Չելսիի» դարպասը պաշտպանում էր Վիլլի Կաբալյերոն:

Facebook Comments