«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այս տարվա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին արժանանալու մասին։
« Առանց ակումբի թիմակիցներիս ես անգամ մեկ գնդակ չէի կարողանա հեղինակել։ Այս մրցանակը թիմի ամբողջ անձնակազմինն է»։
Արգենտինացին խոսել է նաև մրցաշրջանի իր սպասելիքների մասին։
« Իհարկե, Չեմպիոնների Լիգան հիանալի մրցաշար է, որը ցանկանում ենք հաղթել ամեն տարի, սակայն պետք չէ մոռանալ նաև Լա Լիգայի խաղարկության մասին։
«Բարսան» միշտ էլ ցանկանում է տիրանալ բոլոր հնարավոր տիտղոսներին»,- ասել է Մեսսին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին 6-րդ անգամ տիրացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
Facebook Comments