«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարևորել է Չեմպիոնների լիգայում հաղթանակը:

«Մեզ կգնահատեն ոչ թե խաղով, այլ տիտղոսներով: Դա փաստ է։ Նախորդ մրցաշրջանը մեզ մոտ ակնառու էր, բայց մարդիկ, միևնույն է, մատնանշում էին, որ մենք չհաղթեցինք Չեմպիոնների լիգայում ։ Այդ պատճառով իմ աշխատանքը կկոչվի ձախողում, եթե այդպես էլ չկարողանանք հաղթել այս մրցաշարում։

Բայց չնայած դրան, ես հաճույք եմ ստանում այս թիմի հետ աշխատելուց, որը շարունակում է հաղթել։ Եվ սա, ինչպես հայտնի է, միակ ճանապարհն է մոտենալ գավաթներին: Մենք պետք է շարունակենք նույն ոգով և տեսնենք, թե ինչի դա կհանգեցնի», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Այս պահին «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ երկրի Սուպերգավաթը: Պեպի պայմանագիրը «քաղաքացիների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Facebook Comments