Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել «Ֆիորենտինայի» դարպասը: Այսպիսով, Ռոնալդուն Ա Սերիայում անընդմեջ գոլերի շարքը երկարաձգել է մինչև 9 հանդիպման։

Ավելի վաղ «Յուվենտուսի» միայն մեկ ֆուտբոլիստ էր գոլ խփել Ա Սերիայի 9 խաղերում անընդմեջ, դա` Դավիդ Տրեզեգեն էր 2005 թվականին։

Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, Ռոնալդուն երրորդ անգամ է իր կարիերայում 9 հանդիպումներում անընդմեջ ֆոլի հեղինակ դառնում: Ավելի վաղ Կրիշտիանուն նման հաջողության հասել էր 2014-ի նոյեմբերին և 2018-ի մայիսին։

«Յուվենտուսի» կազմում անցկացրած 6 խաղերում Ռոնալդուն խփել է 9 գոլ:

Facebook Comments