«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հայտարարությունը:

«Ես հույս ունեմ, որ Մեսսին նախկինի պես երջանիկ է այստեղ և ցանկանում է մնալ
«Բարսելոնայում»։ Լիոնելը գիտի, որ նա կարևոր խաղացող է, որը կարող է միայնակ լուծել բազմաթիվ խաղերի արդյունքը։ Նա մասնակցում է թիմի բարելավմանը խաղադաշտում և նրա սահմաններից դուրս», – Սետյենի խոսքը մեջբերում է իսպանական «Sport»-ը։

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիոնել Մեսսին դժգոհ է ակումբի կյանքի որոշ դրվագներից:

Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է 14 գոլով։

Facebook Comments