«Վերոնայի» դեմ նախորդ խաղում (1:1)
«Միլանի» կազմում իր նորամուտը նշեց 18-ամյա հարձակվող Դանիել Մալդինին: Նա Պաոլո Մալդինիի կրտսեր որդին է և Չեզարե Մալդինիի թոռը:

Պաոլո Մալդինին «Միլանում» նորամուտը նշել է 16 տարեկանում «Ուդինեզեի» դեմ 1985 թվականի հունվարի 20-ին կայացած խաղում (1:1): Պաուլո Մալդինիի կարիերան ավարտելուց հետո 3899օր անց Դանիել Մալդինին նշեց իր նորամուտը «Միլանի» կազմում:

Դանիել Մալդինին այժմ հանդես է գալիս «Միլանի» պրիմավերայում և եթե անհրաժեշտություն է լինում հրավեր է ստանում առաջին թիմին միանալու համար:

Նշենք, որ Դանիել Մալդինին դեռ 18տարեկան է:

Facebook Comments