«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ներողություն է խնդրել երկրպագուներից և թիմից Լոնդոնի
«Տոտենհեմի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղում (0:2) հեռացվելու համար:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել
«Մանչեսթեր Սիթիի» թիմից և բոլոր երկրպագուներից: Առանց կասկածի, մեղքը պարտության ամբողջությամբ ինձ վրա է: Սա շատ լավ դաս է ինձ համար: Խոստանում եմ, որ հետագայում կաշխատեմ ավելի ջանասիրաբար, քան երբևէ»,-ասել է 23 – ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը:

25 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» առաջատար «Լիվերպուլից» հետ է 22 միավորով: Յուրգեն Կլոպի սաներն ունեն 73 միավոր, «քաղաքայինները» ՝ 51:

Facebook Comments