Հարձակողական ոճի կիսապաշտպան
Վիլլիանը որոշել է մնալ Լոնդոնի «Չելսիում», պնդում է «ESPN»-ը։ 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Անգլիայում, որտեղ հարմար է նրա ընտանիքին, այդ պատճառով կատալոնական
«Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը առաջնային չէ:

Սակայն վինգերը դեռ չի կարողանում համաձայնության գալ «Ազնվականների» հետ նոր պայմանագրի ժամկետների շուրջ։ Լոնդոնյան ակումբն առաջարկում է երկու տարվա պայմանագիր, սակայն 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը երեք տարով։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Վիլլիանը 24 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում:

Facebook Comments