«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 25-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքն ավարտված է:

«Մենք շատ ենք հետ մնում «Լիվերպուլից»։ «Լիվերպուլին» կանգնեցնել հնարավոր չէ։ Նրանք ունեն շատ միավոր, և մենք շատ հաճախ կորցնում ենք: Այժմ «Մանչեսթեր Սիթին» պետք է կենտրոնանա այլ մրցաշարերում հաղթանակի և Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու վրա», — իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

25 տուրից հետո երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» առաջատար «Լիվերպուլից» հետ է 22 միավորով:

Facebook Comments