«Ինտերի» ավագ` Հանդանովիչը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: Դարպասապահի մոտ հետազոտությունը ցույց է տվել ձախ ձեռքի փոքրիկ ճեղք, հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:

Դարպասապահի վերադարձի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։

Ենթադրվում է, որ Սամիրը խաղադաշտ դուրս չի գա 3-4 շաբաթ։ Այդ ընթացքում նա բաց կթողնի «Միլանի» և Լացիոյի դեմ կարևոր հանդիպումները Ա Սերիայում, ինչպես նաև
«Լուդոգորեցի» հետ հանդիպումները Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

«Ուդինեզեի» դեմ խաղում (2:0) «Ինտերի» դարպասը պաշտպանում էր Դանիելե Պադելին, որի համար Այս խաղն առաջինն էր Ա Սերիայում 2016-ի օգոստոսից:

Facebook Comments