«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Պիկեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել մարզման ժամանակ։

«AS»-ը հայտնում է, որ ֆուտբոլիստներն իրար են բախվել «Բարսելոնայի» մարզման ժամանակ կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստներից մեկին դուր չի եկել մյուսի պահվածքը, ֆուտբոլիստները վիճել են բարձր տոնով, սակայն խաղընկերների միջամտությունից հետո կոնֆլիկտը հարթվել է։

Հաղորդվում է, որ Վալվերդեի հրաժարականից հետո թիմում լարված իրավիճակ է։

«Բարսելոնան» 22 խաղում վաստակել է 46 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար
«Ռեալից» հետ մնալով երեք միավորով:

Facebook Comments