«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն շարունակում է հաճախակի վնասվածքներ ստանալ:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը, մարզման ժամանակ Դեմբելեն մկանային հոգնածության պատճառով իր աջ ազդրի շրջանում անհարմարություն է զգացել: Ֆուտբոլիստը կշարունակի ապաքինվել։
Դեմբելեն խաղադաշտ դուրս չէր եկել նոյեմբերի վերջից, երբ վնասվածք էր ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ:
«AS»-ի տեղեկություններով ՝ Դեմբելեն ստիպված կլինի բաց թողնել ևս տասնհինգ օր:
2019/20 մրցաշրջանում Ուսման Դեմբելեն
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 9 խաղերում հեղինակեկ է մեկ գոլ:
Facebook Comments