Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող` Ֆեդերիկո Կիեզային:

«La Gazzetta dello Sport»-ի համաձայն` «Յուվենտուսը» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար հատկացնել 50 միլիոն եվրո: Ֆեդերիկոյի գործող աշխատանքային պայմանագիրը ֆլորենցիական ակումբի հետ, ավարտվում է 2022-ի ամռանը։

Իտալական Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Կիեզան մասնակցել է 19 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում:

Facebook Comments