«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին «Twitter»-ի իր էջում շփվել է օգտատերերի հետ:

«Ու՞մ պետք է ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը: Էդինսոն Կավանիին, նա փայլուն ֆուտբոլիստ է, և նա կլինի ազատ գործակալ, հիանալի տարբերակ «Մանչեսթեր Յունայթեդի» համար», — գրել է Ռոբինը։

Հունվարին Կավանին քիչ էր մնում տեղափոխվեր «Ատլետիկո», սակայն տրանսֆերը ձախողվեց։ 2020 թվականի հունիսի 30-ից Էդինսոնը կդառնա ազատ գործակալ:

Facebook Comments