«Ատլետիկոյի» անհաջող մրցաշրջանը ակումբի ղեկավարներին ստիպում է դիտարկել ամռանը մարզիչի փոփոխության տարբերակը։ Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, մադրիդյան ակումբը դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյին, ով նոյեմբերին առանց աշխատանքի էր մնացել
«Տոտենհեմից» հեռանալուց հետո:

Պոչետինոն պատմել է, որ իր հաջորդ աշխատավայրը կլինի Անգլիայում կամ Իսպանիայում:
«Ատլետիկոն» կփորձի Մաուրիսիո Պոչետինոյին վերադառնալ Լա Լիգա։
«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետո զբաղեցնում է միայն 6-րդ տեղը:

Նշենք, որ 2011 թվականից Մադրիդյան թիմը գլխավորում է Դիեգո Սիմիոնեն։

Facebook Comments