ՊՍԺ-ի նախկին և «Սան—Պաուլոյի» ներկայիս պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, որ նրան դուր չի եկել փարիզյան կյանքը։

« Փարիզը ինձ ընդհանրապես դուր չեկավ, այն սթրես է առաջացնում։ Եթե մեկնեք այդ քաղաք մեկ շաբաթով, ապա այն ձեզ իսկապես դուր կգա, սակայն եթե այնտեղ մնաք ավելի երկար, ապա կհոգնեք։

Փարիզը ինձ փոքր-ինչ հիշեցնում է Սան Պաուլո քաղաքը, բայց այնտեղ իսկապես ռասիստները գերակշռում են։

Փարիզում ինձ ոչ-ոք ոչինչ չի արել, քանի որ չէին կարող, բայց իմ ընկերները ընկել են այդպիսի իրավիճակների մեջ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում GQ պարբերականը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here