«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծիք է հայտնել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղի մասին:

«Իբրան չեմպիոն է, ես նրան հարգում եմ։ Մանչեսթերում ես կարող էի ամեն օր մարզվել նրա հետ։ Հաճելի կլինի խաղալ նրա դեմ։ Նա մեծ ֆուտբոլիստ է և պրոֆեսիոնալ:

Ինձ համար նորմալ է, որ նա 38 տարեկանում նման մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում։ Նա շատ է աշխատում: Զլատանը միշտ ինձ խորհուրդներ էր տալիս, երբ միասին էինք խաղում Մանչեսթերում։ Նա նույն բարձրունքի վրա է, ինչպես նաև Ռոնալդուն», – ասել է Լուկակուն «Tiki Taka»-ին։

Facebook Comments