«Լիվերպուլը» շարունակում է հաջող հանդես գալ այս մրցաշրջանում։ Կլոպի տղաները Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլում 1:0 հաշվով հաղթել են
«Շրուսբերի Թաունին» և «Էնֆիլդում» անպարտելի շարքը երկարաձգել մինչև 40 հանդիպում:

Հարկ է նշել, որ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է 40 հանդիպումներից 35-ում, ևս 5-ում գրանցվել է ոչ ոքի։ Հատկանշական է, որ վերջին 7 խաղերում լիվերպուլցիները ոչ մի գոլ բաց չեն թողել սեփական հարկի տակ։

Նշենք, որ «Լիվերպուլը» վերջին անգամ
«Էնֆիլդում» պարտվել է 2018-ի սեպտեմբերի 26-ին կայացած պաշտոնական խաղում: Այդ ժամանակ թիմը լիգայի գավաթում 1:2 հաշվով պարտվեց «Չելսիին»:

Facebook Comments