«Ինտերի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի:

«Վերջին մեկ տարին «Ինտերում» լարված էր։ Եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ես չէի դադարի աշխատել: Ապագայի մասին խոսելը հեշտ է, ինձ անհրաժեշտ է ևս մեկ մարտահրավեր, ինչպես նախորդ տարիներին:

Կարծում եմ՝ «Նապոլին» ճիշտ որոշում կայացրեց ՝ նշանակելով Գատուզոյին։ Նա երիտասարդ մարզիչ է, զարգանում է։ Ինձ հետ
«Նապոլին» կապ չի հաստատել: Ինչ խոսքը վերաբերում է «Միլանին», դուք գիտեք թե ինչպես են ինձ աշխատանքից հեռացրել: «Ինտերը» որոշել է վճարել ինձ, որպեսզի տանը նստեմ», – Սպալետիի խոսքը մեջբերում է «Tuttomercatoweb»-ը:

Facebook Comments