«Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը պատմել է «Տոտենհեմում» վերջին ամիսների մասին:

«Ինձ մեղադրում էին ամեն ինչում։ Իմ յուրաքանչյուր հանդիպումը կարծես վերջինն էր: Ես խաղացել եմ 30 հանդիպում, նրանցից յուրաքանչյուրը հրաժեշտի հանդիպում էր թվում, այնպիսի տպավորություն է, որ ես թիմում չեմ եղել: Ես ինձ անկեղծ էի պահում, ոչ մեկին չէի ստում, և անմիջապես հայտարարեցի ակումբից հեռանալու մասին։

Ամեն ինչ վատ է դասավորվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունից հետո, դա հատուկ պահ էր, բայց պարտվելուց հետո բոլորը շատ երկար տխրեցին, դա տեղափոխվեց նաև Անգլիայի առաջնություն:

Ես մտածում էի Անգլիայում մնալու մասին, բայց ավելի շատ ցանկանում էի փորձել ինձ այլ առաջնությունում: «Ինտերի» հետ տարբերակը կատարյալ էր», – Էրիկսենի խոսքը մեջբերում Է «BBC»-ն:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին «Ինտերը» հայտարարել էր 27-ամյա Էրիկսենի տրանսֆերի մասին: Դանիացու պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Facebook Comments