«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Օդիոն Իգալոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է իր տեղափոխության մասին:

«Այլ ակումբներ նույնպես հետաքրքրված էին ինձանով, բայց ես ցանկանում եմ որոշեցի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Շանհայի ժամանակով 23։00-ին ինձ զանգահարեց իմ գործակալը և ասաց, որ
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գործարք կնքել։ Ես գտա թարգմանիչ, խոսեցի իմ ակումբի տնօրենի հետ: Ավելի ուշ գործակալը զանգահարեց ինձ և ասաց, որ ես ավելի քիչ աշխատավարձ կստանամ Անգլիա տեղափոխվելու ժամանակ, բայց ինձ համար միևնույն էր, ես շատ էի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր»:
Երբ գործարքն ավարտվեց, ես զանգեցի մայրիկիս և ամեն ինչ պատմեցի, նա արտասվեց երջանկությունից», — ասել է Իգալոն։

Հիշեցնենք, որ Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է վարձավճարով «Շանհայ Շենհուայից», մինչև մրցաշրջանի ավարտը:

Facebook Comments