Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է «Սաուտհեմպտոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումը (3:2):

«Իմ սաները գործում էին իրենց հնարավորությունների սահմաններում։ Ինձ համար դա առավելագույնը էր` հաշվի առնելով, թե ֆուտբոլիստներից ով էր հասանելի խաղին, քանի որ երկու օր առաջ նրանք հիանալի հանդիպում անցկացրեցին:

Ֆուտբոլիստները խաղադաշտում թողել են իրենց սրտերը, խաղացել հոգով, տվել են բոլոր ուժերը։ Երկու փուլում նրանք անցկացրել են չորս հանդիպում և արժանի են տոնի», – պորտուգալացու խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը:

Մրցաշարի 1/8 եզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի «Նորվիչի» հետ:

Facebook Comments