Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ֆուտբոլում իր ապագայի մասին:

«Ես հաստատ այն ֆուտբոլիստներից չեմ, ովքեր կխաղան մինչև 38 տարեկան։ Ես պայմանագիր ունեմ ևս 3,5 տարով, այսինքն ՝ մինչև 2023-ի ամառը։ Այդ ժամանակ ես արդեն 33տարեկան կլինեմ: Հրաշալի տարիք, որպեսզի մտածել կյանքի մասին առանց պայմանագրերի: Նրանք, միևնույն է, չեն կարողանա ավելի երկար տևել, քան իմ ֆուտբոլային կարիերան», — 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Sportschau Club»-ը։

Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությանը Կրոսը մասնակցել է 20 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով երկու գոլ և չորս արդյունավետ փոխանցում:

Facebook Comments