«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում
«Սաուտհեմպտոնի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը:

«Դա բնութագրում է մեր բնավորությունը։ Նման մեծ խաղից հետո, որը մենք ունեինք «Սիթիի» դեմ, հեշտ է պարտվել այսպիսի խաղում: Մենք ցուցադրեցինք հիանալի բնավորություն։ Ժամանակ առ ժամանակ եղել են թերացումներ, բայց երբեմն մեզ անհրաժեշտ է մի պահ, և իմ կարծիքով մեզ համար այն դարձավ երկրորդ գոլը:

Մենք աշխարհի լավագույն թիմերից մեկն ենք: Այս բոլոր տարիների ընթացքում, մենք միասին ենք խաղում, և մենք արժանի ենք տիտղոսի։ Բայց տիտղոսը ոչ ոք չի տա, պետք է շարունակել աշխատել, ընդ որում, մենք պետք է ինչ-որ բան նվաճենք ոչ միայն մեր, այլ ողջ երկրպագուների համար», — ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:

Facebook Comments