Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է թիմի լուրջ վերակառուցում իրականացնել: Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, ամռանը «Արսենալի» գլխավոր մարզիչը կարող է հրաժարվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգից, Մեզութ Օզիլից և Ալեքսանդր Լակազետից:

Այդ եռյակից Արտետան ցանկանում է պահպանել միայն Օբամեյանգին, սակայն գաբոնցի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Եթե պայմանագիրը չերկարաձգվի,
«Արսենալը» ստիպված կլինի վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի նրա համար գումար ստանա։

Այս պահին «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 10-րդ տեղը: Թիմը կարող է եվրագավաթներում չմասնակցել 1996 թվականից ի վեր առաջին անգամ:

Facebook Comments