«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը պատմել է, որ Մաուրիցիո Սարրիի աշխատանքի մեթոդները իրեն դուր չեն եկել:

«Ես տեղափոխվեցի «Չելսի» Սարրիի օրոք, սակայն պետք է ասեմ, որ Լեմպարդը բացառիկ մարզիչ է։ Նա պահպանեց այն բնավորությունը, որը նա ուներ որպես ֆուտբոլիստ, ինչը ոգեշնչեց մեզ բոլորիս:

Լենպարդը շատ նման է Զիդանին։ Մարզումները միշտ բարդ են և տարբերվում են նախորդ մրցաշրջանից: Սա հավանաբար Լեմպարդի հիմնական տարբերությունն է Սարրիից: Նրա օրոք մարզումների հայեցակարգը բավականին միօրինակ էր, շատ տակտիկական պատրաստվածություն կար։

Պետք է խոստովանեմ, որ ինձ այնքան էլ դուր չէր գալիս Սարրիի մոտեցումը։ Հիմա ես ավելի շատ գնդակի հետ եմ աշխատում, ավելի շատ ազատություն ունեմ, իսկ անցյալ տարի որոշակի դիրքի եմ կապված եղել: Դա կանխատեսելի էր մրցակիցների համար։ Սարրին չէր ցանկանում երկար փոխանցումներ տեսնել պաշտպաններից, երբ մեզ ճնշում էին գործադրում, ինչը խնդիրներ էր առաջացնում։ Լեմպարդը տալիս է մեզ ավելի մեծ ազատություն իրավիճակի գնահատման, և մենք դարձել ենք անկանխատեսելի: Այս մրցաշրջանում մենք շատ տարբեր գոլեր խփեցինք», – պատմել է Կովաչիչը «Four Four Tw»-ին տված հարցազրույցում:

Facebook Comments