«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել ավարտել Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4-րդ փուլի հանդիպումը «Ատլետիկի» հետ(0:1): Իսպանացին փոխարինվել է 80-րդ րոպեին, նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Սամուել Ումտիտին։ Պիկեն խնդիրներ ունի ազդրի հետևի մակերևույթի հետ:
Վնասվածքի մանրամասն բնույթը, ինչպես նաև վերականգնման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Այս մրցաշրջանում Պիկեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 27 հանդիպման և խփել է մեկ գոլ:
Պիկեն կատալոնական ակումբի սան է,
«Բարսելոնայից» բացի, իր կարիերայի ընթացքում Պիկեն հասցրել է խաղալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Սարագոսայի» կազմում:
Facebook Comments