«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ:

Հունվարին Անգլիայի առաջնությունում
«Լիվերպուլը» մասնակցել է 6 հանդիպման և հաղթել է ընդհանուր հաշվով 13:1 հաշվով:

Յուրգեն Կլոպը սահմանել է Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ: Ավելի վաղ ոչ մի մարզիչ մրցաշրջանի ընթացքում 5անգամ չի դարձել ամսվա լավագույն մարզիչը: Ընթացիկ մրցաշրջանում Կլոպը լավագույնն չէր միայն հոկտեմբերին, այն ժամանակ մրցանակը բաժին հասավ «Չելսիի» գլխավոր մարզիչ` Ֆրենկ Լեմպարդին:

«Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 22 միավոր է առաջ է «Մանչեսթեր Սիթիից»:

Facebook Comments