«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ձմեռային ընդմիջման մասին, որը տեղի է ունենում Անգլիայի առաջնությունում:
«Մենք ևս մեկ խաղ ունենք, իսկ հետո՝ հանգստյան օրեր են: Երբ վերադառնանք, կսկսենք նախապատրաստվել հաջորդ հանդիպումներին։ Փոքր ընդմիջումը լավ է բոլորի համար»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «քաղաքացիների» մամուլի ծառայությունը։
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում
«Մանչեսթեր Սիթիի» համար վերջին հանդիպումը կլինի փետրվարի 9-ին կայանալիք «Վեստ Հեմմի» հետ:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի երկրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է 22 միավորով:
Facebook Comments